ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Գարունը»` առցանց

«Գարունը»` առցանց
27.03.2018 | 01:35

«Գարուն» գրական-գեղարվեստական, մշակութային, հասարակական ամսագիրը հասանելի է առցանց հարթակում: Garoun.am կայքում ընթերցողները կարող են գտնել ամսագրի արխիվային նյութերը` թվային-տեքստային տարբերակով: Ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ժամանակի ընթացքում կթվայնացվի ամբողջ արխիվը: Նոր համարներում տեղ գտած նյութերը նույնպես տպագրվելուց որոշ ժամանակ անց կտեղադրվեն կայքում: Բայց որոշ նյութեր կհրապարակվեն միայն կայքում` պայմանավորված դրանց հրատապությամբ:

Անդրադառնալով հարցին` մտավախություն չունե՞ք, որ «Գարունի» առցանց տարբերակը կարող է հետ մղել դասական տպագիր տարբերակը, Աշոտ Գաբրիելյանը պատասխանեց, որ այսօր էլ շատերը գերադասում են իրենց նյութը տպագիր տարբերակով տեսնել, քան առցանց, այսպես ասած, տպագիրն ավելի մեծ վստահություն է վայելում:
Մեր զրուցակցի համոզմամբ, «Գարունը» կարող է տիրապետող դառնալ գրական դաշտում, նշեց նաև` մտայնություն կա, որ «Գարունը» միայն գրական ուղղվածություն ունի, մինչդեռ հրապարակումները շատ բազմազան են, անդրադառնում են մեր հասարակության տարբեր ոլորտների խնդիրներին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ